Հռիփսիմե Մարգարյան

  • Ծնվել է Երևանում 1975թ. նոյեմբերի 13-ին:
  • 1992 թ-ին ավարտել է Երևանի թիվ 56 միջնակարգ և թիվ 1 Արվեստի դպրոցները:
  • Նույն թվականին ընդունվել է Բաց Համալսարան՝ սովորելով հագուստների գեղարվեստական ձևավորման բաժնում:
  • 1998 թ-ին գերազանց ավարտել է Երևանի Պետական Գեղարվեստի Ակադեմիան:
  • Սկսած 1997 թ-ից ստեղծագործական գործունեություն է ծավալել՝ ակտիվորեն մասնակցելով հանրապետական ցուցահանդեսներին, ինչպես նաև կատարել է հրատարակչական ձևավորումներ: Ցուցահանդեսներ է ունեցել Եվրոպայի, Միջին Արևելքի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում:
  • 1999 թ-ից Հայաստանի Նկարիչների Միության անդամ է, իսկ 1998 թ-ից Միջազգային Դիզայներների Միության անդամ:
  • 2001 թ-ին մեկական աշխատանքի Հանրապետական ցուցահանդեսի լավագույն աշխատանքի համար առժանացել է Հայաստանի Նկարիչների Միության պատվոգրի:
  • Հռիփսիմեի ստեղծագործությունները պահվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում:

 


Valmar Gallery  /  Հռիփսիմե Մարգարյան