Վալմար

Վոլոդյա Մարգարյան

Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ

1948թ. ապրիլի 21-ին ծնվել է Գյումրիում:

1966թ. ավարտել է Գյումրիի թիվ 12 միջնակարգ դպրոցը, միաժամանակ ավարտելով Մերկուրովի անվան նկարչական դպրոցը:
1972
թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը:
Աշակերտել է Երվանդ Քոչարին:
1972թ. բեղմնավոր ստեղծագործական գործունեություն է ծավալել` ակտիվորեն     մասնակցելով հանրապետական և միութենական ցուցահանդեսներին:
1976- 80
թթ. աշխատել է նկարիչների միության Գյումրիի բաժանմունքի պատասխանատու   քարտուղար, Ախուրյանի գեղարվեստի դպրոցի տնօրեն:
1980-2006թթ.` Երևանի թիվ 1 արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի վարիչ:
1976
թ. Հայաստանի նկարիչների միության անդամ:
1994թ. Նկարիչների միջազգային միության անդամ (UNESCO):

Արժանացել է մի շարք դիպլոմների և մրցանակների
 

  • 2006թ. Շնորհվել է ՀՀ վաստակավոր նկարչի կոչում:
  • 2007թ. Արժանացել է “ Մաշտոց կրթամշակութային կենտրոնի նախագահության       կողմից` “Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին  ոսկե մեդալին:
  • 2008թ. Պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
  • 2011թ. Պարգևատրվել է ՀՀ Վարչապետի հուշամեդալով:
  • 2011թ. Պարգևատրվել է պատվավորՎԱՐՊԵՏոսկյա կրծքանշանով:
  • 2013թ. Պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարությանԳրիգոր Նարեկացիհուշամեդալով:
  • 2013թ. Աշժանացել է ՀայՌուսական համալսարանի կողմից` “Տարվա մարդկոչմանը գեղանկարչության ասպարեզում:
  • 2015 թ. Շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարչի կոչում:

Նկարչի բուռն ստեղծագործական գործունեությունը պսակվել է 48-ից ավել անհատական և 133 խմբային ցուցահանդեսներով` կազմակերպված Հայաստանում, Ռուսաստանում, մերձբալթյան երկրներում, նաև Եվրոպայում, Միջին Արևելքի, Ամերիկայի և Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում և պատկերասրահներում:
Վալմարի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում: Նկարչի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում: Տարբեր տարիներին կատարել է գրքերի և թատերական ներկայացումների ձևավորումներ:
Վերջին տարիներին Վալմարը սերտորեն համագործակցում է տարբեր երկրներում գտնվող պատկերասրահների հետ:


Valmar Gallery  /  Վալմար